Զինված միջադեպ Լոռու մարզում. սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցածզինված միջադեպի հանգամանքներըպարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորիբժշկական կենտրոնից ոստիկանությունահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբերվնասվածքներով Վանաձորի բժշկականկենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքիՄիչուրինի փողոցի տներից մեկի նկուղումհրազենային վնասվածքներով հայտնաբերվել է1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի:
Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկականկենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականինծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 235-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրիզննություն, որի ժամանակ հայտնաբերվել ենարնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակիատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտև նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփբույսի նմանվող չորացված զանգված:
Առգրավվել են մահացածների հագինդեպքի պահին եղած հագուստները, որոնց վրաառկա են եղել արնանման հետքեր: Վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Քրեականգործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քրեական գործի շրջանակներում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջկասկածվողը կամ մեղադրվողը համարվումէ անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել