HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուք սարքած պատանիների մոտից գտել են դանակի շեղբ ու ծակող գործիք

Փետրվարի 17-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտից Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1995 թ. ծնված Մուրադ Խ.-ին, 1996 թ. ծնված Գրիգոր Բ.-ին, 1995 թ. ծնված Սերյոժա Ա.-ին և 1997 թ. ծնված Սերգեյ Ե.-ին:
 
Պարզվել է, որ նշված վայրում Մուրադ Խ.-ն, Գրիգոր Բ.-ն և Սերյոժա Ա.-ն վիճաբանել են Սերգեյ Ե.-ի հետ և ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրան:
 
Դեպքի վայրից ոստիկանները հայտնաբերել են դանակի շեղբ` 9 սմ երկարությամբ, իսկ Սերյոժա Ա.-ի մոտից՝ գրիչանման ծակող գործիք:
 
Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter