
Հարձակում «Հայելի» ակումբի վրա․ հանձնարարվել է ստուգել դեպքի հանգամանքները
Այսօր 4 հոգի հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ ձվեր նետելով և պատերին պաստառներ փակցնելով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ ակցիան իրականցնողների՝ նման գործողությունների պատճառը եղել է hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ հանձնարարվել է ստուգել վերը նշված դեպքի հանգամանքները։
«"Հայելի" ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական»։
գլխավոր լուսանկարը՝ hraparak.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել