HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատի կիրճում ու Դսեղ-Մարց հատվածում ծառեր են հատել

Փետրվարի 2-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գառնի գյուղի վարչական տարածքում, «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում, ապօրինի 77 ծառ է հատվել:
 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված 31-ը հատել են Գառնի գյուղի բնակիչներ Տիգրան Հովհաննիսյանը և Կորյուն Ավետիսյանը, որոնք ներկայացվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: Կատարվում է քննություն:
 
Փետրվարի 17-ին՝ ժամը 08.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հովնան Ավագյանին՝ իր կողմից վարած «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով, որի ուղևորասրահում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ: Պարզվել է, որ նա ծառերը ապօրինի հատել էր գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Դսեղ-Մարց ճանապարհից: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter