HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ ներկա է գտնվել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) բացումն ազդարարող համերգին:

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ունկնդրել է 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները։ Հնչել են հանրահայտ հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և մյուսների ստեղծագործությունները: Նվագախումբը համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նաև կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից հայ հոգևոր երաժշտության վերլուծության հիման վրա ստեղծված նոր հայկական շարական. ստեղծագործությունն արհեստական բանականության կողմից իրական ժամանակում ներկայացվե լ է նվագախմբին և կատարվել երաժիշտների կողմից։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նվագախմբի հետ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող դիջեյ Արմին վան Բյուրենը:

                                                                    ***

WCIT-ը ՏՏ ոլորտի համաշխարհային խոշորագույն իրադարձությունն է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Երևանյան համաժողովին մասնակցելու են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի աստղեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter