Ճանապարհային նշանն անհետացել էր
Փետրվարի 17-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուրեն Վարոսյանին:
Պարզվել է, որ նա փետրվարի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի մոտից գողացել է երթևեկության արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նշանը: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել