HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասֆալտապատվի Ջրաշենի հողե ճանապարհը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս տարի փողոցների նորոգման ծրագրում ընդգրկել է նաև հողե ճանապարհները: Ծրագրում ընդգրկվել է նաև Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետևում են աշխատանքների որակին:

Երևանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել ավելի քան 5000 քմ, ևս 1500 քմ արվում է տնտեսման հաշվին:

Նորոգված ճանապարհները քաղաքի զարգացման կարևոր նախապայմաններից են:

Այսօր, սակայն, Երևանում դեռևս կան հողային պաստառով փողոցներ: Դրանք հիմնականում քաղաքի ծայրամասերում են, այսպես ասած, «սեփական տների» հատվածում:

սֆալտապատման ընթացքում առաջնահերթորեն լուծվում է փողոցների երթևեկելի հատվածի նորոգման խնդիրը:
Հողե պաստառով ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրն ավարտվում է. դրա շնորհիվ հնարավոր եղավ Երևանի մի շարք փողոցներին երկրորդ կյանք տալ:

Քաղաքապետարնն այսօր գույքագրում է փողոցները՝ արդեն հաջորդ տարվա ծրագիրը կազմելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter