Սպանություն կենցաղային հողի վրա
Փետրվարի 18-ի գիշերը՝ ժամը 2.20-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում սպանություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1966 թ. ծնված Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 1964 թ. ծնված Սամվել Բաղյանին, որը տեղում մահացել է:
Իվետա Սարգսյանը ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել