HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախապատրաստվում է հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը». այն կանցկացվի 2020թ. հունիսին

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of Minds - 2020) նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Արդեն ավանդական դարձող ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հաջորդ տարի տեղի կունենա հունիսի 7-ին՝ Դիլիջանում և Երևանում: Հիմնական քննարկումները կընթանան 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter