HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնող գյուղի բնակչի տանը փայտանյութ է հայտնաբերվել

Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շնող գյուղի մի բնակչի բակում ապօրինի փայտանյութ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բակում հայտնաբերել է շուրջ չորս խ/մ վառելափայտ, որի համար տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը թափուկից հավաքել և պատրաստել է «Գուգութ» կոչվող հանդամասում և մաս-մաս տեղափոխել իր բակ:

Վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է մասնագիտական ստուգում: Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter