HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն՝ ԱԻՆ փրկարար ծառայությունում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:

Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը զեկուցել է, որ վերենշյալ ժամանակահատվածում «911» ծառայությունում գրանցվել է 16117 զանգ, 436 դեպք-պատահար, որից 256-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 8 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 25 հետազոտություն:

ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 24 թունավորման դեպք:

Համաձայն փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանի և ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի զեկույցների՝ ուսումնասիրվել է Տավուշի մարզի Այրում համայնքում առկա քարաթափման տարածքը և տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հողային աշխատանքների կատարումից հետո ԱԻՆ մասնագետները կիրականացնեն ժայռաբեկորների հարկադիր իջեցում:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին արձակուրդների տրամադրմանը, շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, համազգեստի բաշխմանը և կրման կարգին, ձմեռային փուլի անցմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter