HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Օտարված տան բնակիչը` Քոչարյանին. «Նրան մի բան եմ ասել՝ հույս ունեմ չեմ մեռնի և կտեսնեմ Ձեր դատաստանը, էսօր դա տեսնում եմ»

Խորհրդարանում շարունակվում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումները, որին ներկա են նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցների սեփականության իրավունքից զրկված անձինք։ ԱԺ ամբիոնին մոտեցավ քաղաքացի Տատյանա Զատիկյանը։

«Դավիթ Հարությունյանն ասել է անձամբ ինձ՝ սիրելիս, հարգելիս, դիմեք Եվրոպական դատարան, և եթե գա մի օր, որ մեզ ասեն՝ սխալ ենք, մենք կընդունենք մեր սխալը։ Ո՞նց են ընդունելու, ես չգիտեմ, բայց արդեն 14 տարի է` տառապում եմ»,- ասաց Զատիկյանը։

Վերջինս հայտարարեց, որ «իրեն բախտ է վիճակվել» նախկինում հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս մեջբերեց Քոչարյանի խոսքերը՝ «ամեն ինչ հասկանում եմ, բայց 3000 մարդ լռելյայն ստորագրել, գնացել է, միայն մի տղամարդ է մնացել, որ փորփրում է»։

«Եվ այդ մարդը պարոն Բաղդասարյանն է»,- ասաց Զատիկյանը («Պետական կարիքներն ու դրա հետևանքները» ՀԿ-ի նախագահ, Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյան, հեղ.)։

Տատյանա Զատիկյանը նաև ասաց, թե ինչ պատասխան է տվել Քոչարյանին։

«Ես նրան մի բան եմ ասել՝ հույս ունեմ չեմ մեռնի և կտեսնեմ Ձեր դատաստանը, էսօր դա տեսնում եմ, շնորհակալ եմ։ Հույս ունեմ՝ բոլորը ստանալու են իրենց պատասխանը, ես ապրել եմ այն օրը, որ մեր երկրում հեղափոխություն է եղել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter