HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին սկսել է նախապատրաստությունը

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստությունը ամսի 12-ին եւ 15-ին կայանալիք խաղերին ընդառաջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը Վադուցում հյուրընկալվելու է Լիխտենշտայնի ընտրանուն, որին Երեւանում հաղթել էր 3-0, իսկ ամսի 15-ին Տուրկուում ուժերն է չափելու ֆինների հետ, որոնց Երեւանում պարտվել է 0-2: 

Գյուլբուդաղյանցն առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար հրավիրել է 25 ֆուտբոլիստի: Վնասվածքի պատճառով բացակայում է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը, ինչպես հայտնի է, իտալական «Ռոմայի» կազմում վնասվածքից հետո նախնական տվյալներով ստիպված է բաց թողնել 3 շաբաթ: Չնայած ղազախական «Ժետիսուի» կազմում վնասվածք էր ստացել նաեւ Կամո Հովհաննիսյանը, նա ընդհանուր հայտացուցակում է: Հիվանդության պատճառով բացակայում է Կառլեն Մկրտչյանը: Փոխարենը ուրախալի է, որ երկարատեւ դադարից հետո ապաքինվել է ու թիմի հետ է Մարկոսը: Հայտացուցակում է նաեւ Արաս Օզբիլիզը, որոշ դադարից հետո կրկին հրավիրվել է Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը:

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           
Անատոլի Այվազով, «Ուրարտու»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»     
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արաս Օզբիլիզ, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Գեւորգ Ղազարյան, ԱԷԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում մարզական հավաքը նախատեսված է մինչեւ ամսի 10-ը: 

Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում Հայաստանի ընտրանին 6 տուրից հետո 9 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջատար Իտալիան ունի 18 միավոր, Ֆինլանդիան՝ 12: Բոսնիացիները վաստակել են 7, հույները՝ 5, իսկ Լիխտենշտայնը՝ 1 միավոր: «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար մեր թիմը պետք է զբաղեցնի երկրորդ տեղը: Առաջիկա խաղերն այս առումով որոշիչ են լինելու:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter