Զինվորական դատախազը 15 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել հորաքրոջից
Հայկ Մարգարյանը Գորիսի կայազորի զինվորական դատախազ է 2017 թվականի հուլիսից։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց 15 մլն դրամի նվիրատվություն է ստացել՝ հասցնելով իր այդ տարվա եկամուտները մոտ 22 մլն դրամի։
Դատախազության միջոցով Հայկ Մարգարյանը data.hetq.am-ին պարզաբանեց, որ 15 միլիոն դրամ նվիրատվությունը ստացել է հորաքրոջից՝ հիփոթեքային կարգով բնակարան գնելու համար, ինչը և ընթացիկ տարում արել է։ Դատախազի 2018 թվականի հայտարարագրում, սակայն, ձեռք բերած բնակարանի մասին որևէ նշում չկա։
Պաշտոնը ստանձնելիս՝ Մարգարյանը համեստ հայտարարագիր է ներկայացրել․ «MERCEDES-BENZ E 200» ավտոմեքենա, 4 մլն դրամ դրամական միջոց և մոտ 4,5 մլն դրամ եկամուտ՝ գոյացած աշխատավարձից և ստացած փոխառություններից։
2017թ-ի տարեվերջին դատախազի դրամական միջոցները դարձել են 4,2 մլն դրամ, իսկ եկամուտները՝ մոտ 8 մլն դրամ, որից մոտ 6 մլն-ը գոյացել է աշխատավարձից, իսկ մոտ 2 մլն-ը՝ ստացված փոխառություններից։
2018թ-ին, բացի ստացած 15 մլն դրամ նվիրատվությունից, Հայկ Մար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել