HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմաթ» կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտնում է, որ այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի եւ մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 Արմաթ ալբորատորիաների ներդրման վերաբերյալ։ Դրան հետեւեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում եւս նմանատիպ  նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter