HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը ՄԱԱԶԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է նորարարության օրակարգը

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Միացյալ ազգերի կազմակարպության արդյունաբերության զարգացման կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարությունների վարչութան գործարար միջավայրի, կլաստերի և նորարարությունների բաժնի ղեկավար Օլգա Մեմեդովիչին։ Զրույցի առանցքում է եղել նորարարության օրակարգը։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է  պաշտոնյային և նշել. «ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվող բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն։  Դրանք մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում իրենց էական դերակատարությունն ունեն, մասնավորապես տեքստիլի, կաշվի արտադրության ոլորտում։ Շնորհակալություն ՄԱԱԶԿ-ին այդ աջակցության համար։ Այսօր էլ պատրաստակամ ենք քննարկելու այն բոլոր հնարավորությունները հատկապես ինովացիայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր շուրջը կուտակված են»։

Օլգա Մեմեդովիչը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել իր գործունեությունը անդամ-երկրներում։ Նա ընդգծել է թվային փոխակերպման անհրաժեշտությունը և արդյունաբերությունում բարձր տեխնոլոգիաների ներմուծման  կարևորությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով, ինչպես նաև համագործակցել նշված ոլորտներում հայեցկարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter