HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել են հրետանավորների և տանկային անձնակազմերի մասնագիտական պարապմունքներ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 7-ին 1-ին զորամիավորման ենթակա N զորամասի զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են տանկային ստորաբաժանումների տեսական և գործնական պարապմունքներ:

Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Մարտական տեխնիկան զբաղեցրել է նախանշված դիրքերը, կատարվել են մարտական հրաձգության գործնական վարժություններ:

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և ամրապնդման նպատակով հոկտեմբերի 7-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման ուսումնական կետեր, ճշգրտվել պայմանական թիրախների կոորդինատները, մարտական հաշվարկների հրամանատարները զեկուցել են պատրաստության միջոցառումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter