HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել են բանկից 122 մլն․դրամ հափշտակած կառավարչին (Տեսանյութ)

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երևանում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter