HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-ՍԾՏՀ համատեղ հարակից միջոցառում WCIT2019-ի շրջանակներում

Հոկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ կառավարությունը և Սևծովյան Տնտեսական  Համակագործակցություն Կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը։

Ըստ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ ՏՀՏ ոլորտի համար պատասխանատու նախարարներ ու փոխնախարարներ, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարը, քաղաքապետարանների, զարգացման գործակալությունների, գործարար շրջանակների, հետազոտական և կրթական հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչներ։

Քննարկման առարկա են եղել այն միջոցները, որոնցով հնարավոր է նորարարական տեխնոլոգիաները ծառայեցնել հանրային քաղաքականության և համակարգային փոփոխությունների ու զարգացման լուծումների համար՝ հանուն հասարակության բարեկեցության, ինչպես նաև դիտարկվել է այդ առումով հաջողված ծրագրերը ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս տարածելու հնարավորությունը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնավորապես ընդգծել է տեխնոլոգիական կարողությունների և ձեռնարկատիրական, սոցիալական, ինստիտուցիոնալ ու նորարարության այլ ձևերի զարգացման ուղղությամբ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակողների, տեխնոլոգիական և գործարար շրջանակների, միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության խթանումը` ի նպաստ ՍԾՏՀ երկրների ժողովուրդների:

Բանախոսները ներկայացրել են իրենց փորձը և հաջողված օրինակներն այդ բնագավառում և քննարկել հանրային քաղաքականության ոլորտում կիրառվող նորարարական գործիքների արդյունավետ կիրառման և հասարակության վրա նորարարարության ազդեցությունն առավել արդյունավետ ու ներառական դարձնելու տեսանկյունից տարածաշրջանային ու գլոբալ միտումները՝ թիրախավորելով կայուն զարգացման նպատակները։

Տեղեկություն։ ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ Հայաստանը ներկայումս հանդիսանում է այդ կազմակերպության  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիայի (ՏՀՏ) աշխատանքային խմբի (ԱԽ) համակարգող երկիր։ ՀՀ ԱԳՆ-ն և ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն աջացկել են վերոհիշյալ հարակից միջոցառման կազմակերպմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter