HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԵ-ում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը՝ Ղալթախչի երկաթուղային կայարանում ընթանում են էլեկտրակենտրոնացման համակարգի արդիականացման և վերականգնման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կայարանն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ սարքավորումներն ու աշխատողները հաստատվեցին ժամանակավոր շինություններում:

Ընկերության տնօրենների խորհրդի որոշման համաձայն, հիմնական աշխատանքները նախատեսված է կատարել 2019 թվականին: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվում է նոր շենք, վերականգնվում է էլեկտրակենտրանացման համակարգը, տեղադրվում են անհրաժեշտ սարքավորումներ:

Իսկ կառույցների գազիֆիկացումը և ենթակառուցվածքի կառուցումը միտված է Ընկերության աշխատակիցների աշխատանքի պայմանների կատարելագործմանը:

Ղալթախչի կայարանի ենթակառուցվածքի վերակառուցմանն ուղղվել է 44 մլն դրամ: Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի և կավարտվեն մինչև տարեվերջ:

Ղալթախչի երկաթուղային կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2008 - 2018 թթ. կազմել են 117 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում վերանորոգվել և վերակառուցվել է 55 խոշոր ենթակառուցվածքային շինություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter