HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը

«Էրեբունի-Երևանի» 2801-ամյակի առիթով Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Ինչպես նաև որոշվեց հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն, որը Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրենն է։

Քվերակությունից առաջ ելույթով հանդես եկավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը նշեց, որ քվեարկությամբ պետք է ցույց տան, որ այլևս որևէ խմբակցություն՝ լինի կենտրոնական, թե քաղաքային, չպետք է իր քիմքին համապատասխան գնահատի մշակութային գործիչներին, որոշի անտեսել նրանց կամ առավել մեծ ուշադրություն ցուցաբերել։

Հայկ Մարությանը նշեց, որ Սանկտ Պետերբուրգ ացի ժամանակ տեսել են, որ ուրարտական հավաքածուն մեծ նշանակություն ունի Էրմիտաժում, Պիոտրովսկին նաև հարցեր է ուղղել Կարմիր բլուրի վերաբերյալ․ «Հարցրեց, թե ի՞նչ վիճակում է Կարմիր բլուրը, ասացի, որ մենք սկսել ենք շինարարական աղբը հավաքելու աշխատանքը։ Առացարկեցի աշնանը՝ քաղաքի տոնին, միասին կայցելել Կարմիր բլուր և միասին տեսնել։ Ինքը նաև պատրաստակամություն հայտնեց այս ամենին հետագայում իր մասնակությունն ունենալ»,- նշեց Մարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter