
ԵԿՄ-ի անդամությունից կհրաժարվեն, եթե ՀՀԿ-ին աջակցելու պարտադրանք լինի
Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր հրավիրված ԵԿՄ 9-րդ համագումարի ժամանակ հայտարարել է, թե գարնանն անցկացվող համապետական ընտրություններին իրենք պետք է ակտիվ մասնակցություն ունենան եւ երկրապահներին կոչ է արել ակտիվ լինել:
Այնուհետեւ Մ. Գրիգորյանը, դիմելով համագումարին ներկա գտնվող նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում եւ վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»:
Ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանը ընտրություններին ակտիվ մասնակցության կոչերով երկրապահներին հասկացնում էր, որ գալիք ընտրություններին սատարեն ՀՀԿ-ին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ՝ Սերժ Սարգսյանին:
Արմավիրի մի քանի երկրպապահներ, իմանալավ գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին, «Հետքին» հայտնեցին, թե իրենք քաղաքականության մեջ չեն մտնի եւ ընտրական գործիք չեն դառնա: Մեկն էլ հայտարարեց, որ եթե առաջիկայում իրեն պարտադրվի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքել, ապա իր մի քանի մարտական ընկերների հետ ԵԿՄ-ի անդամության տոմսը հրապարակայնորեն վայր կդնեն:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել