HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի կարող դուրս գալ երկրից. դատարանը մերժեց նրա միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնելու միջնորդությունը:

Մերժվել է նաև Գևորգյանի միջնորդությունը՝ նրա՝ Հայաստանից շուրջ մեկ շաբաթով դուրս գալը թույլատրելու վերաբերյալ:

Նշենք, որ վերը նշված միջնորդությունները Գևորգյանի պաշտպանական կողմը ներկայացրել էր երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում:

Արմեն Գևորգյանը ցանկանում էր սրտի հետ կապված հերթական բուժզննումն անցնել Ավտրիայում: Նույն այցի ընթացքում նախատեսում էր նաև գործնական բանակցություններ վարել այն ընկերության անունից, որում ինքը գլխավոր տնօրեն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter