HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նազիկ Ամիրյանը ծափահարեց, երբ դատարանը մերժեց Մանվել Գրրգորյանին գրավով ազատելու հերթական միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն, ամենայն հավանականությամբ, իբրև բողոքի նշան սկսեց ծափահարել:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարանին հայտնել էին, որ նրա վիճակը երեկ սրվել է, ապա անհրաժեշտություն է առաջացել բժշկական միջամտության՝ անզգայացման միջոցով:

Պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter