HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար՝ հաջողություններ մաղթելով իր հետագա գործունեության մեջ:

Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter