HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

 ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter