
«Էրեբունի-Երևան» 2801-ամյակի տոնակատարությունների համար նախատեսվում է ծախսել 150 մլն դրամ
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում էրեբունի-Երևան տոնակատարությունների ժամանակ։
Քաղաքապետը նշեց, որ այս տարի որոշել են ապակենտրոնացնել միջոցառումները և բոլոր վարչական շրջաններում հավասարապես ունենալ նույն բնույթի միջոցառումներ։ Ըստ քաղաքապետի` մեկ փակ միջոցառում է լինելու Օպերայի և բալետի թատրոնում, որտեղ զեկուցելու են կատարված աշխատանքների մասին։
Երեւան քաղաքի տոնի միջոցառումների վրա ծախսվելու է նախնական 150 մլն դրամ։
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ միջոռացումները փոքր կենտրոնից տեղափոխելու են վարչական շրջաններ, իսկ բյուջեն բաշխելու են հավասարապես․ «Չի նշանակում, որ բյուջեի 90 տոկոսը նախատեսում ենք մեկ համերգի համար և 10 տոկոսը բաշխում վարչական շրջաններում՝ զուտ սիմվոլիկ երաժշտական ձայն ապահովելու համար, այլ լավագույն խմբերին, կատարողներին մենք բաշխում ենք ամբողջ տարածքով»։
Մեկնաբանել