HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին:

ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` ողջունելով գլխավոր քարտուղարին՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:

Կողմերը կարևորեցին ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ  «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter