HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչատարից արտահոսքի հետևանքով թափոնաջրերը լցվել են Շղարշիկ բանավան

Մայիսի 8-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի վարչական տարածքի մեջ մտնող Շղարշիկ բանավանով անցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարից թափոնաջրերի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով տրակտորով փորված փոսն ամբողջությամբ լցվել է թափոնաջրերով: Այս մասին նույն օրը' առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, տեղեկացրել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանին:

Տեղեկանալուց անմիջապես հետո Ա. Խալափյանը մեկնել է դեպքի վայր, նաև հեռախոսազրույց ունեցել Կապանի Օրհուս կենտրոնի ղեկավարի, «Առավոտ» օրաթերթի թղթակցի, ինչպես նաև իրեն տեղեկացրած Վլադիմիր Մկրտչյանի հետ:

Ձևավորված խումբն անմիջապես կապ է հաստատել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ:

Տեղի ունեցածի հետևանքով քաղաքացու տան դարպասի հարևանությամբ գոյացած թափոնաջրերի լիճը ճանապարհը դարձրել էր անանցանելի: Միայն դեպքի վայր հասած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակցի օգնությամբ է հնարավոր եղել գտնել պոչատարի այն հատվածը, որից թափոնաջրերի արտահոսք է տեղի ունենում:

Այնուհետև Շղարշիկ բանավանում տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչների և ձևավորված խմբի հանդիպումը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 13:00-ի սահմաններում նկատվել է, որ լիճ լցվող թափոնաջրի հոսքը նվազել է:

Փաստաբան Ա.Խալափյանը կատարվածի մասին պատրաստում է հաղորդում' Սյունիքի մարզի դատախազություն ներկայացնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
AHAVOR e. Uxaki UZHAS...............«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ aysor dartsel e MI ISKAKAN tunavor PAHUHAS Syuniki glxin.....VORTEX KAROXANUM EN brxkum en irents TUNAVOR-RADIATSVATS TAPONNERY-ANPATIZH................Iskakan MAFIA e................Ays mardik UXAKI PITI BANTUM PTEN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter