
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քիմ Քարդաշյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընդունել է WCIT-2019-ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանին։
Ըստ վարչապետի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Քիմ Քարդաշյանին և նրա քրոջը՝ Քորթնիին, հյուրընկալել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել