HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նախատեսում է փոխհատուցել սկսած 1998թ․ տեղի ունեցած դեպքերից

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նախատեսում է փոխհատուցում տրամադրել 1998թ․ մինչև օրս տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինքն՝ 1998թ. մինչև մեր օրս։ Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter