HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտոնություն և դրամական աջակցություն ավագանու անդամների ծնողներին

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի ավագանին սեպտեմբեր ամսին որոշել է զիջել համայնքի բնակիչների մոտ 79 հազար դրամի հողի հարկի և մոտ 31 հազար դրամի չափով գույքահարկի տույժերը:

Գումարի չափը մեծ չէ, սակայն, համայնքների կառավարման օղակներում նախընտրում են թեկուզ փոքր չափի, սակայն արտոնություններ ունենալ: Մասնավորապես, արտոնությունից օգտվել է նաև ավագանու անդամ Արտյոմ Արթենյանի հայրը՝ Ռոմիկ Արթենյանը: Ավագանին զիջել է նրա երկու հողամասերի չվճարած հարկերի տույժերը, համապատասխանաբար՝ 2463 և 10 հազար 780 դրամի չափով:

001.jpg (474 KB)

Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով: Համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) շահերին:

Մինչդեռ Արտյոմ Արթենյանի ոչ միայն մասնակցել է քվեարկությանը, այլև կողմ քվեարկել ավագանու որոշմանը, որով աջակցություն է տրամադրվել իր ծնողին:

Պտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր հիշելով Արտյոմ Արթենյանը չի ստորագրել, կամ ստորագրել է որոշման տակ, սակայն արձանագրւթյան մեջ նշվել է մերձավորի մասին: «Գուցե ուշադիր չեմ եղել, սակայն անպայման կուղղենք սխալը»,-նշեց համայնքի ղեկավարը:

Պտղունքի ավագանու անդամը միակը չէ, որ շահերի բախման մեջ է հայտնվել: Նմանատիպ որոշում էլ կայացվել է Արմավիրի մարզի Արաքս (Էջմիածնի տարածաշրջան) համայնքի ավագանին:

002.jpg (84 KB)

Սեպտեմբերի 17-ին համայնքի 11 բնակիչներին սոցիալական օգնություն հատկացնելու որոշում է կայացրել: Յուրաքանչյուր բնակչին հատկացվել է 60-100 հազար դրամ գումար:

003.jpg (80 KB)

Սոցիալական օգնություն ստացողների թվում է նաև Արաքսի ավագանու անդամ Գևորգ Գրիգորյանի հայրը՝ Գրիգոր Գրիգորյանը: Վերջինս համայնքային բյուջեից ստացել է 100 հազար դրամ գումար: Գևորգ Գրիգորյանը ևս մասնակցել է քվեարկությանը և կողմ քվեարկել:

Արաքսի համայնքապետից պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter