HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը 30 միլիոն դրամ տրամադրեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 30 միլիոն դրամ հատկացնել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով։

Գումարը կփոխանցվի վարչապետի աշխատակազմին՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Մրցանակաբաշխության հաղթողներին կհատկացվի 500 000-2 000 000 դրամ աջակցություն։

Նշենք, որ Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում Գյումրիում անցկացվել է «Մեր ժամանակի հերոսը» վարչապետի մրցանակաբաշխությունը, որում հաղթող է ճանաչվել 45 հոգի։

«Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը»,- հայտնել է վարչապետի աշխատակազմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter