
ՔԿՀ-ների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Կառավարությունը 252 միլիոն դրամ հատկացրեց
Քրեակատարողական հիմնարկների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Կառավարությունը 252 միլիոն դրամ հատկացրեց։
Գումարը տրամադրվեց Արդարադատության նախարարությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։
Նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է իրականացնել անվտանգության և պահպանության ապահովման ոլորտների տեխնիկական միջոցների արդիականացում։ Մասնավորապես՝ պետք է գնվեն ահազանգման արդիական համակարգեր, արգելված իրերի հայտնաբերման տեխնիկական միջոցներ, անհատական պաշտպանական միջոցներ, անհրաժեշտ քանակությամբ հատուկ միջոցներ։
Արդարադատության նախարարությունը նաև նախատեսում է գնել ռենտգեն ստուգման սարքեր՝ հանձնուքների և ֆիզիկական անձանց համար նախատեսված: Դրանով նախարարությունը նպատակ ունի ստուգել հանձնուքները, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտի մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգման գործընթացում մարդկային միջամտությունը նվազագույնի հասցնել:
Մեկնաբանել