HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը գումար հատկացրեց պետական պահուստի նյութական արժեքների պահպանման համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց մոտ 26 միլիոն դրամ հատկացնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պետական պահուստի նյութական արժեքների պահպանման համար։ Այդ գումարի շրջանակներում բարելավելու են նյութական արժեքների պահպանման շենքային պայմանները։

Ինչպես Կառավարությանը հայտնել է ԱԻՆ-ը՝ անմխիթար վիճակում է գտնվում «Լազուր» ՊՈԱԿ-ի պտուղ-բանջարեղենի պահեստի տանիքը և մեքենաների բեռնաթափման հրապարակի տանիքը: Այդ տանիքների ընթացիկ վերանորոգման համար անհրաժեշտ է գնել 13 միլիոն դրամի շինանյութ, իսկ աշխատանքները կկատարվեն ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

13 միլիոն դրամ էլ կհատկացվի Դիլիջանի, Սևանի, Եղեգնաձորի, Թալինի պահեստարանների պատուհանների ճաղավանդակներով անվտանգության ապահովումն իրականացնելու, պահակատները, սանհանգույցները, աշխատասենյակները նորոգելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter