HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսում է վերակառուցել «Արմավիր» ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկը

Կառավարությունը նախատեսում է կապիտալ վերակառուցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կիսաբաց ուղղիչ հիմնարկը։

Այդ աշխատանքների նախագծահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց քրեակատարողական ծառայությանը 2,6 միլիոն դրամ հատկացնել։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմաններում պատիժ կրող դատապարտյալները պահվում են մեկ ընդհանուր կացարանում, կիսաբաց հիմնարկում պահվող դատապարտյալների համար առանձնացված զբոսահրապարակ չկա, վերջիններս զրկված են նաև ցերեկային ժամերին տեղաշարժվելու իրավունքից։

Արդարադատության նախարարի 2012 թվականի հրամանով սահմանված է, որ ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկում պետք է պատիժը կրի 83 դատապարտյալ։ Սակայն դրա շենքային պայմանները թե՛ օրենսդրական, թե՛ անվտանգության տեսանկյունից բավարար չեն դատապարտյալների պատժի կրման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։