Գործադիրը 49 միլիոն դրամ հատկացրեց «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագիրը հանրայնացնելու նպատակով
Կառավարությունը այսօրվա նիստին մոտ 49 միլիոն դրամ հատկացրեց «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և ցուցապաստառներ տպագրելու, դրանց վերաբերյալ գովազդային ծառայություններ ձեռք բերելու նպատակով։ Գումարը տրամադրվեց վարչապետի աշխատակազմին։
«Սպասվելիք արդյունքներն են, որ հասարակության ավելի լայն զանգվածները տեղեկացված կլինեն «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050»-ի էմոցիոնալ տեսլականի մասին, երկրի երկարատև զարգացման տեսլականի և ուղենիշների մասին»,- Կառավարությանը հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել