HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ներում պահվող անձանց տեղեկատվական էլեկտրոնային ռեգիստր կներդրվի

Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց, դատապարտյալների տեղեկատվական էլեկտրոնային ռեգիստր ներդնելու նպատակով Կառավարությունը 117 միլիոն դրամ հատկացրեց։ Գումարը փոխանցվելու է Արդարադատության նախարարությանը տեխնիկական սարքավորումներ գնելու համար։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ այդ ռեգիստրը թույլ կտա էականորեն բարելավել քրեակատարողական հիմնարկներում կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ հաշվետվություն, թվային համեմատություն կամ վերլուծություն իրականացնելու աշխատանքները, քանի որ ծառայությունում չկա որևէ տեղեկատվական շտեմարան։

Նոր ներդրվող համակարգը ներառելու է կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ փաստաթղթեր, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի մասին, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter