
Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն չի ստեղծվի․ Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց նախորդ տարվա որոշումը
Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն չի ստեղծվի։ Կառավարությունը այսօրվա նիստում ուժը կորցրած ճանաչեց 2018 թվականի մարտի 6-ին ընդունած որոշումը։
Նշենք, որ 2018 թվականին Կառավարությունը որոշել էր «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրել 584 հեկտար տարածքում իրականացնել օտարման ենթակա հողերի նախնական ուսումնասիրություն` չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրություններ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կառավարությանը տեղեկացրել է, որ ՓԲԸ-ն ուսումնասիրության ավարտից հետո հայտնել է, որ նպատակահարմար չի գտել այդտեղ ծրագիր իրականացնել և նախընտրում է Արագածոտնի մարզի տարածքները:
Մեկնաբանել