
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտնի դառնում նրան բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Վերջինիս պաշտպանը նախկինում ասել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիր ունի, որի բուժումը Հայաստանում չի իրականացվում:
Գագիկ Խաչատրյանը պահվում է Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ մեկուսարանում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Շուրջ մեկուկես ամիս է՝ Խաչատրյանն անազատության մեջ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել