HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը 425 միլիոն դրամ հատկացրեց անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 425 միլիոն դրամ հատկացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հետխորհրդային տարիների էներգետիկ ճգնաժամի արդյունքում կատարված չհամակարգված հատումները մեծ վնաս են հասցրել անտառներին: «Դրանք կորցրել են իրենց արտադրողականությունը և լիարժեք չեն կատարում իրենց բնապահպանական ֆունկցիաները (հողապաշտպան, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ և այլն): Բացի այդ, որոշ տեղերում տեղի է ունեցել անտառածածկ տարածքների կրճատում և անցանկալի տեսակափոխություն»,- գործադիր ներկայացված որոշման նախագծում նշել է Ծրջակա միջավայրի նախարարությունը։

Հատկացված գումարի շրջանակում 19 «անտառտնտեսության» մասնաճյուղերի տարածքներում նախատեսված է իրականացնել տնկարանի հիմնում, նախորդ տարիներին հիմնադրված տնկարանի և անտառմշակույթների խնամք, անտառմշակույթների լրացում, սերմերի մթերում և այլ աշխատանքներ։

«Սա նաև շատ լավ ներդրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարողությունների հզորացման համար։ Բավական աշխատատեղեր կստեղծվեն, մարդիկ կընդունվեն աշխատանքի՝ անտառվերականգնում անելու։ Հույս ունեմ՝ մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ ապօրինի անտառհատումներով են զբաղվել, կվարձատրվեն և կկարողանան անտառվերականգնում անել»,- Կառավարության նիստին ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter