HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում կիրականացվի

Կառավարությունը հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկայում հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում: Երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը բավարար չէ իրավիճակը գնահատելու, օրինաչափություններն արձանագրելու և կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար:

Այս որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման, բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

Միասնական վիճակագրական համակարգի ստեղծումից զատ, կձևավորվեն և կզարգանան ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: Իր հերթին վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը:

Նշենք, որ «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի և նպատակաուղղված է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրարկումն ապահովելուն:

Մեկնաբանություններ (1)

Linda Araz Berenson
This is great progress !!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter