HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը հավելյալ արտոնություն տվեց Վարդան Հարությունյանին փոխկապակցվող ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց հավելյալ արտոնություն տրամադրել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությանը։

Այդ նպատակով փոփոխություն կատարվեց 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված որոշումում և  ընկերությանը թույլատրվեց եվրոպական մի շարք երկրներից ապրանքներ ներմուծել՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելով։

Թե որքան է կազմելու ընկերությանը տրված արտնությունը, կառավարություն ներկայացված որոշման նախագծում մանրամասնված չէ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբերին։ Դրա սեփականատերերն են հանդիսանում Սուսաննա Զաքարյանն (34%) ու Լիլիթ Աբրահամյանը (66%)։

Սուսաննա Ղազարյանը նաև Վարդան Հարությունյանին պատկանող Արքայաձոր ռեստորանային համալիրի սեփականատեր «Ֆրիզե» ընկերության 100 %-ի բաժնետերն է։ 

Ինչպես կառավարությանը հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերության իրականացնող ներդրումային ծրագրի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ապրանքների ներմուծման երկրներների թիվը, որոնք նախկինում ներառված չեն եղել տրամադրված արտոնության որոշումում։

«Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը կառավարությանը տեղեկացրել է, որ  ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել է 70 նոր աշխատատեղ և իրականացրել 7.5 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունը խոստացել է իրականացնել ևս 4 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 30 նոր աշխատատեղ:

 

Լուսանկարը՝ armtobacco.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter