HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը

Կառավարությունը հոկտեմբերի 10-ին ընդունեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած փոփոխությունը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվում է նոր շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կառուցապատողից պահանջվող փաստաթղթերի ցանկից (հոդված 37, 1-ին մաս) հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը»։

Նիստում Կադաստրի կոմիտեն ներկայացնող ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը նախ ընդգծեց, որ նոր ստեղծված գույքի գրանցման փուլում սահմանված կարգով հաստատված շինության նախագիծն անհրաժեշտ փաստաթուղթ է, և հնարավոր է համարում այն հանել գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկից միայն այն դեպքում, եթե տեղադրված լինի համապատասխան հարթակում և հասանելի լինի Կադաստրի կոմիտեի համար։ Առաջարկեց խնդրին տալ ոչ թե կետային, այլ «փաթեթային» լուծում՝ Ինտեգրված կադաստրի ստեղծումով, որի վերաբերյալ որոշումը կառավարությունն ընդունել է 2019 թ. մայիսին։ Ըստ այդմ, նա փոխանցեց Կադաստրի կոմիտեի բացասական դիրքորոշումն օրինագծին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց, որպեսզի հեղինակն օրենքում փոփոխության ընդունման ժամկետ արձանագրի 2021 թվականի հունվարի 1-ը, երբ ամբողջովին թվայնացված կլինի Հայաստանում կադաստրին առնչվող տվյալների ամբողջ համակարգը։

Օրենքի ուժ ստանալու համար փոփոխությունը պետք է ներկայացվի Ազգային ժողով։

Լուսանկարում՝ Արամ Կարախանյանը կառավարության նիստում ներկայացնում է Կադաստրի կոմիտեի եզրակացությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter