HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի  8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և Աֆրիկյան տնտեսական համաժողովին։

Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։

Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարևորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter