HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա պատրաստակամություն է հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների որոշ հարցերի:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter