HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակի պահապաններին համերաշխություն են հայտնում Եվրոպայից

Հայաստան, Երևան, Մաշտոցի պուրակ.

Սիրելի բնապահպաններ, ընդունեք մեր ջերմ ողջույններն ու զորակցությունը հայրենի բնության պահպանման գործին:

Ձմռան այս սառնամանիքին դուք թողել եք ձեր տաք բնակարաններն ու աշխատատեղերը, պայքարում եք երկրում տիրող անարդարությունների ու անօրինությունների դեմ՝ մտահոգ լինելով հայրենիքի այսօրվա ու վաղվա ճակատագրով: Հայրենիքի ու ազգի համար այս դժվարին պահին ձեր նպատակասլաց գործողությունները բարձր գնահատականների են արժանի: Հայրենիքի անշահախնդիր ու աշխատավոր խավը անպայմ գնահատում է ձեզ և ձեզ հետ է:

Հայաստանի իշխանությունները գործնականում ապացուցեցին, որ իրենք իրենց անձնական, խմբակային-կուսակցական ու դասակարգի շահերը վեր են դասում երկրի ու ազգի շահերից, թալանում են երկրի երեսն ու ընդերքը՝ բնապահպանական ու տնտեսական անդառնալի վնասներ հասցնելով երկրին: Մենք սփյուռքում դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես կարելի է, հանուն նյութական շահի, այսպիսի հանցավոր կեցվածք ունենալ երկրի ու ժողովրդի հանդեպ...

Հայտարարելով մեր համերաշխությունը ձեր գործին՝ սփյուռքի կազմակերպություններին ու անհատներին կոչ ենք անում գործնական միջոցներով թիկունք կանգնել Հայաստանի բնապահպաններին:

«Նոր խոսք» կայքէջի խմբագրություն

norkhosq.net 17.02.2012, Գերմանիա

  • Երվանդ Խոսրովյան, գլխավոր խմբագիր (Դորտմունդ, Գերմանիա)
  • Դոքտ. Արմեն Բաղդոյան (Massachusetts, Watertown, USA)
  • Պրոֆ. Խաչատուր Ի. Փիլիկիեան (Լոնդոն, Անգլիա)
  • Պրոֆ. Հովհաննես Ի. Փիլիկեան (Լոնդոն, Անգլիա)
  • Սամվել Հովասափյան, գրող (Բեռլին, Գերմանիա)
  • Դոքտ. Արամայիս Միրզախանյան (Ստքհոլմ, Շվեդիա)

Մեկնաբանություններ (4)

gagik
ՀՀ-ում ամենաբարձր արժեքԸ դա բարձրաստիճան պաշտոնյաի գրպանն է: Նողկալի է կյանքը Հայաստանում, Պարոնայք:
ASO
HAK-i aktivistnere irenq irenc uj u erand en cankanum veragrelov ayd cankutyunnere spyurqin,aystex ekexecinerum lriv hakarak zruycnern enq menq lsum evropayum,bavakan e dzer kexciqnerin,mi varqabekeq spyurqe amot e:
Քաջիկ
Կրպակներն ու պաշտոնյաները կերան մարդկանց...
Kar
Evropaic khaytnen asa mer bnutnaxic haskanan vor drakan porcaqnnutiuny da gumari het kap chunecox bana! Mard chtes cnvuma, pox en tenum u bolor srbutiunnery moranum en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter