HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ժամանել է Աշխաբադ՝ ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Աշխաբադի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter