HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քրեական գործը, որում շոշափվել է Վիգեն Սարգսյանի անունը, ետ է ուղարկվել Քննչական կոմիտե

Զինծառայողների բնակարանների տրամադրման կարգը խախտելու վերաբերյալ քրեական գործը, որում շոշափվել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անունը, ետ է ուղարկվել Քննչական կոմիտե:

Դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ «քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, և մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե հետագա նախաքննությունը շարունակելու համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ զինծառայողների բնակարանների տրամադրման կարգը խախտելու վերաբերյալ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

ՔԿ-ն հայտնել էր նաև, որ «Նկատի ունենալով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների դեպքերով կատարում են Հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունից հետո տպավորություն ստեղծվեց, թե Վիգեն Սարգսյանը գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչն այդպես չէ: Վերջինս մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել ինչպես Քննչական կոմիտեում գործի քննության, այնպես էլ գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվելու ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter