HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ ԱԻն հիդրոմետ ծառայության կանխատեսումներով` քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 15-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            27.80C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               1.60C (1989 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           14.30C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը, տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter